Թոփլես Ռիտա Օրան՝ ֆրանսիական Lui ամսագրի համար

14:43   29 հունվարի, 2016

Բրիտանական դերասանուհի ու երգչուհի Ռիտա Օրան թոփլես լուսանկարվել է ֆրանսիական Lui ամսագրի համար: Առայժմ համացանցում հայտնվել է միայն ամսագրի շապիկի լուսանկարը: Երգչուհուն լուսանկարների հեղինակը հանրահայտ լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնն է:

25-ամյա դերասանուհին մինչ այդ պատմել էր այն մասին, որ երազում է քնել Մադոննայի հետ: Ռիտան նշել է, որ միայն այդ դեպքում կկարողանա հանգիստ ապրել՝ իմանալով, որ քնել է երաժշտության համաշխարհային առասպելի հետ:

«Ես հետերոսեքսուալ եմ, բայց երազում եմ քնել Մադոննայի հետ: Այդ դեպքում մինչեւ մահանալս կկարողանայի ասել, որ քնել եմ երաժշտության համաշխարհային առասպելի հետ: Դա հրաշալի կլիներ»

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE