18:18 29 հունվարի, 2016Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը դարձյալ ԱՄՆ-ի ամենասիրելի կինոաստղ է հռչակվել: Երկրորդ տեղում Ջոննի Դեփն է, իսկ երրորդում` Դենզել Վաշինգթոնը:

Ինչպես տեղեկացնում է Variety-ն, վարկանիշը կազմվել է Harris Poll-ի հարցման վկայակոչմամբ: Հետազոտությանը 2.200 չափահաս ամերիկացի է մասնակցել:
59-ամյա Հենքսը 2002-ին, 2004-ին, 2005-ին եւ 2013-ին արդեն դարձել է վարկանիշի առաջատար: 2015-ին նա դարձյալ գլխավորել է ցուցակը:
Չորրորդ հորիզոնականում Ջոն Ուեյնն է, հինգերորդում` Հարիսոն Ֆորդը:

Նրանց հետեւում են Սանդրա Բալոքը եը Ջենիֆեր Լոուրենսը:

Թոփ տասնյակում են նաեւ Քլինթ Իսթվուդը, Բրեդ Փիթն ու Ջուլիա Ռոբերթսը: