09:35 30 հունվարի, 2016Բեյոնսեն նկարահանվել է Coldplay-ի Hymn for the Weekend երգի շքեղ տեսահոլովակում: Նկարահանումները կատարվել են հնդկական Մումբաիում, հենց Հոլի հանրահայտ փառատոնի ժամանակ:
Հոլին՝ կամ էլ ներկերի փառատոնը, ամենամյա փառատոն է, որով Հնդկաստանում նշում են գարնան գալուստը: Տոնի մասնակիցները դուրս են գալիս փողոցներ, որպեսզի իրար վրա ծաղկափոշի լցնեն, իսկ հետո շուրջն ամեն ինչ ներկվում է ծիածանի տարբեր գույներով:
Ի դեպ, մեկ շաբաթից Բեյոնսեն կմիանա Coldplay –ին ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթի ժամանակ, որտեղ ըստ ավանդույթի ելույթ են ունենում առաջին մեծության աստղեր: