Ռոբ Քարդաշյանի հարբած ընկերուհուն կալանավորել են օդանավակայանում. նրա մոտ թմրանյութեր են եղել

10:04   30 հունվարի, 2016

Ռոբ Քարդաշյանի 27-ամյա ընկերուհի, Քարդաշյան քույրերի ոխերիմ թշնամի Բլեք Չայնային կալանավորել են Օսթինի օդանավակայանում:

TMZ-ի փոխանցմամբ, Բլեք Չայնան անցել է հսկողությունը եւ նստել Լոնդոն թռչող օդանավը: Նա իրեն շատ վատ է պահել, աղմուկ է բարձրացրել, իսկ երբ մտել է օդանավ, բորտ ուղեկցորդուհուն անվանել է «կեղտոտ քած»: Օդանավակայանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, որոնք ձերբակալել են Չայնային:

Ականատեսների խոսքով, աղջիկը հարբած էր եւ չէր կարողանում տիրապետել իրեն: Այս պահին Չայնան գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերել, դեռեւս չի նշվում՝ ինչ տեսակի, բայց խոսքը երեք գրամի մասին է:



© NEWS.am STYLE