Սոնա Ռուբենյանը՝ առանց դիմահարդարման

11:44   30 հունվարի, 2016

Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը, որը բավականին ակտիվ է սոցցանցերում, հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է առանց դիմահարդարման:

«Շուտ եմ ասել՝ չեմ ցուցադրում նո մեյքափ դեմքս, ուղղակի նկար եմ դրել անձնական էջում»,- Facebook-յան իր էջում կատակել է երգչուհին:

 

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Հայոց Բանակի տոնի առթիվ Սոնա Ռուբենյանը շնորհավորել էր հայ զինվորներին՝ հրապարակելով իր նոր կատարումը: Երգչուհին երկրպագուներին էր ներկայացրել Ռոբերտ Ամիրխանյանի եւ Արամայիս Սահակյանի հեղինակած «Ո՞ւր եք տղաներ» երգի իր տարբերակը:

 



© NEWS.am STYLE