Քրիս Ջենները մտադիր է համոզել Ռոբ Քարդաշյանին հրաժարվել Բլեք Չայնայից

17:17   30 հունվարի, 2016

Մինչ Բլեք Չայնան ճաղերի հետեւում է՝ թմադեղեր պահելու համար, Քարդաշյանների ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, որոշել է խոսել որդու՝ Ռոբ Քարդաշյանի հետ, որը սիրային հարաբերությունների մեջ է 27-ամյա մոդել, գիշերային ակումբի պարուհի Չայնայի հետ:

Ռոբը մի քանի օր առաջ Չայնայի տուն էր տեղափոխվել: Բլեքն էլ Անգլիա էր մեկնել, որտեղ պետք է ակումբում ելույթ ունենար: Բայց աղջկան Օսթինում ձերբակալել էին:

Քրիսը եկել է Չայնայի առանձնատուն՝ Ռոբի հետ խոսելու ու նրան մայրաբար «խելք սովորեցնելու»: Հայտնի է, որ Քարդաշյանների ընտանիքն ատում է Չայնային, որը ռեփ եգիչ Tyga -ի ( հիմա՝ Քայլի Ջենների բոյֆրենդի) նախկին ընկերուհին է ու նրա երեխայի մայրը:

Ինչպես հայտնում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, Քրիսը հիասթափված է Ռոբի ու Չայնայի հարաբերություններից: Նա համարում է, որ Չայնան Ռոբին օգտագործում է ինքնագովազգի համար, ու հենց նա այլեւս իրեն պետք չլինի՝ կլքի նրան:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE