Ռոբ Քարդաշյանը ցանկանում է ռեալիթի շոու նկարահանել Բլեք Չայնայի հետ

18:04   30 հունվարի, 2016

Ռոբ Քարդաշյանի ու 27-ամյա մոդել, գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնայի հետ սիրային կապի շուրջ իրադարձությունները շատ արագ են զարգանում: Մինչ Չայնան ճաղերի հետեւում է՝ թմադեղեր պահելու համար, Քարդաշյանների ընտանիքում նոր իրադարձություններ են զարգանում:

Եվ ահա ձեզ նորություն TMZ պորտալից՝ Ռոբ Քարդաշյանն ուզում է Բլեք Չայնայի հետ նկարահանել ռիելիթի շոու, որտեղ Քիմի 28-ամյա եղբայրն ու Չայնան կպատմեն իրենց կյանքի մասին: Ըստ երեւույթին, զույգն իրոք որոշել է միասին ապրել երկար ու երջանիկ: Ռոբն ուզում է պատմել այն մասին, թե ինչպես է վերջին երկու տարիներին մենակ ապրել: E! հեռուստաալիքն իրավունք ունի ռեալիթի շոու նկարահանել Քարդաշյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ ու հնարավոր է, որ կսկսի Ռոբի հետ շոու նկարահանել, ինչը բնականաբար կառաջացնի քույրերի դժգոհությունը: Ընտանիքը փորձում է խոչընդոտել դրան, բայց Ռոբը կարող է նաեւ այլ ալիքի հետ համագործակցել:



© NEWS.am STYLE