Աքսեսուարների լավագույն հնգյակը՝ գարուն 2016-ին

21:05   8 փետրվարի, 2016

Աքսեսուարներն այն փոքրիկ շեշտադրումներն են, առանց որոնց հնարավոր չէ կատարյալ կերպար կերտել: 2016-ի գարնանը միաշնական իմաստ ունի ձեր զգեստապահարանում հավելել թրենդային պայուսակներ, զարդեր ու կոշիկներ: Բայց այս ամենին անդրադառնանք հերթականությամբ...

Սպիտակ պայուսակ

Շատ ամառային ու վառ աքսեսուար: Ընտրեք ցանկացած ձեւ, չէ՞ որ տվյալ դեպքում ձեւի գործոնը երկրորդական է: Կարեւորը մաքուր սպիտակ գույնն է:

Մետաքսյա շարֆ

Այն թրենդը, որը այդքան տարածված էր ձմռանն ու աշնանը, արդիական կլինի նաեւ գարնանը: Վզի շուրջ բանտով կամ կոկետ հանգույցով կապած մետաքսյա շարֆը ցանկացած կերպարի նրբագեղություն ու թեթեւություն կհաղորդի:

Շղթաներ

Այս գարնանը դիզայներներն առաջարկում են ձեզ ոտից գլուխ զարդարել շղթաներով: Կոշիկների, պայուսակների, հագուստի վրա... Հատկապես հետաքիքիր են մարմնին փաթաթված շղթաները, բայց այս տարբերակն իհարկե հարմար է յուրահատուկ առիթի համար:

Երկար ականջօղներ

Գարունն ու ամառը տրամադրում են մինչեւ ուսեր հասնող երկար ականջօղներ կրելուն: Ոճաբաններն առաջարկում են տարբեր նյութերից ու տարբեր ոճերով պատրաստված ականջօղներ, բայց դրանք պետք է պարտադիր երկար լինեն:

Ավելի շատ փայլ

Բյուրեղիկներն, ուլունքներն ու փայլերն այս գարնանն ու ամռանը մեծ առատությամբ կլինեն եւ ոչ միայն հագուստի վրա: Ընդ որում՝ աքսեսուարների վրա դրանք ավելի հետաքրքիր , անսովոր տեսք ունեն ու գռեհիկ չեն, ինչը նույնպես շատ կարեւոր է:

Աղբյուրը՝ Liza



© NEWS.am STYLE