Լարի Գագոսյանը ճանաչվել է արվեստի բնագավառի 2-րդ ամենաազդեցիկ մարդն աշխարհում

20:15   18 հոկտեմբերի, 2012

«Gagosian Gallery»-ի մի շարք պատկերասրահների սեփականատեր, արտդիլեր, ծագումով հայ Լարի Գագոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը «Art Review» ամսագրի ներկայացրած` արվեստի բնագավառի ամենազդեցիկ մարդկանց վարկանիշում:

Առաջին տեղը մշակույթի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում «2012 Power 100» զբաղեցրել է «documenta 13» հանրահայտ ցուցահանդեսի նախկին տնօրեն Կարոլին Խրիստոբ-Բակարջիեւը:

Նշենք, որ Հայ գաղթականների որդի Լարի Գագոսյանը իր բիզնեսը սկսել է Կալիֆորնիայի համալսարանի դիմաց պոստերներ վաճառելով: Այսօրվա դրությամբ նա 11 պատկերասրահների տեր է, մեկը` Նյու Յորքում, երկուսը` Լոնդոնում, ինչպես նաեւ Բեւերլի-Հիլզում, Հռոմում, Աթենքում, Փարիզում, Ժնեւում եւ Հոնկոնգում:



© NEWS.am STYLE