Տղամարդկանց Hustler ամսագիրը Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային առաջարկել է 10 մլն դոլարով նկարահանվել պոռնոֆիլմում

10:02   1 փետրվարի, 2016

Տղամարդկանց Hustler ամսագիրը 28-ամյա Ռոբ Քարդաշյանին ու նրա ընկերուհուն՝ Բլեք Չայնային, առաջարկել է 10 մլն դոլարով նկարահանվել պոռնոֆիլմում:

Ինչպես գրումէ TMZ-ը, ամսագրի սեփականատերը՝ հանրահայտ Լարի Ֆլինթը զույգին նամակ է գրել, որտեղ նրանց խորհուրդ է տվել կլորիկ գումարով նկարահանվել սեքս տեսագրությունում:

Պարբերականը մտադիր էր պոռնո տեսագրություն նկարահանել հանրահայտ մարդկանց մասնակցությամբ, իսկ Ռոբն ու 27-ամյա Չայնան համապատասխանում են այդ դերերի համար:

Մինչ Ռոբը մտածում է այս առաջարկի շուրջ Քարդաշյանների սարսափահար ընտանիքը հանգստացնող դեղամիջոցներ է ընդունում:



© NEWS.am STYLE