12:35 1 փետրվարի, 2016Քանյե Ուեսթի եւ Ուիզ Խալիֆայի միջեւ վերջին պարզաբանումների ժամանակ Քանյեն ինքն իրեն դրսեւորեց ոչ այդքան դրական կողմից: Չէ՞ որ 38-ամյա ռեփ երգիչը Ուիզին ասել էր, իբրեւ թե նրա երեխայի հայրը իրականում ինքն է: Էմբեր Ռոուզը՝ Ուեսթի նախկին ընկերուհին, հետո էլ Ուիզի նախկին կինը, դաստիարակում է երկու տարեկան Սեբաստիանին, որին Ուեսթն իր որդին է անվանել:

Եվ մինչ 32-ամյա Էմբերին ու նրա որդուն պապարացիները «բռնացրել են» Լոս Անջելեսում, Քանյեն որոշել է Twitter–ում ներողություն խնդրել իր անտեղի խոսքերի համար:

«Ի սեր Աստծու, այլեւս երբեք չեմ անդրադառնա երեխաների թեմային, բոլորին սեր ու երջանկություն եմ մաղթում»,- գրել է Ուեսթը:
Աղբյուրը՝ Daily Mail