15:07 1 փետրվարի, 2016Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը բաժանվել են, հայտնում է RadarOnline պարբերականը:
Բաժանման պատճառն է դարձել 30-ամյա Իրինայի վեճը Քուփերի մայրիկի հետ:

Չնայած Շեյքի ու Բրեդլիի մայրիկը լավ հարաբերություններ ունեին, բայց այն բանից հետո, երբ մոդելը տեղափոխվել էր իր սիրեցյալի տուն, կանայք այլեւս չէին կարողանում իրար հետ լեզու գտել:
Մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Իրինան չի դիմացել ապագա սկեսուրի պահանջներին, դրա համար էլ կանանց միջեւ բուռն վիճաբանություն էր ծագել:
41- ամյա Քուփերը չէր առարկել մորը, եւ Շեյքը պարզապես հեռացել է: