17:10 1 փետրվարի, 2016Ինչպես արդեն հայտնել ենք, Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը բաժանվել են: Բաժանման պատճառն էր դարձել 30-ամյա Իրինայի վեճը Քուփերի մայրիկի հետ:

Սակայն Իրինան, ըստ երեւույթին, ծանր ապրումներ չունի, քանի որ ինչպես հայտնում է RadarOnline-ը, Շեյքն արդեն իր համար նոր սեր է գտել: Խոսքը բրիտանացի մոդել Ստեֆան Ջեյմսի մասին է, որի հետ, ի դեպ, Իրինան նկարահանվել էր Xti իսպանական ապրանքանիշի գովազդում:

«Նրանց մոտ ամեն ինչ նոր է սկսվում: Ստեֆանը հոյակապ գիտի, թե ինչպես մխիթարի Իրինային: Իրինան միշտ սխալ տղամարդկանց էր ընտրում: Այն փաստը, որ Ստեֆանն ու նա լավ ընկերներ են, օգնում է նրանց հարաբերություններին»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը: