Իմաստուն առակ, թե ով է խնդիրներ ստեղծում մեզ համար

23:12   25 փետրվարի, 2016

Հարմար տեղավորվեք, կարդացեք տեքստը եւ մտածեք նրա իմաստի մասին:

Անապատով գնում էր ասպետը: Նրա ճանապարհը երկար էր: Ճանապարհին նա կորցրեց ձին, սաղավարտը եւ զրահը: Մնաց միայն թուրը: Ասպետը քաղցած էր եւ տանջվում էր ծարավից: Հանկարծ հեռվում լիճ տեսավ: Հավաքեց մնացած բոլոր ուժերը եւ գնաց դեպի ջուրը:  

Բայց լճի մոտ երեքգլխանի վիշապ էր նստած: Ասպետը, վերջին ուժերը լարելով հանեց, թուրը եւ սկսեց պայքարել հրեշի դեմ: Մեկ օր պայքարեց, երկու օր պայքարեց: Կտրեց վիշապի երկու գլուխը: Երրորդ օրը վիշապն անուժ ընկավ:  Կողքին ընկավ ուժասպառ ասպետը, որն այլեւս ի վիճակի չէր ոտքի վրա մնալ եւ պահել թուրը: Եվ այդ ժամանակ վերջին ուժերը հավաքելով` վիշապը հարցրեց.

-Ասպետ, իսկ ուզածդ ի՞նչ էր:

-Ջուր խմել:

-Դե խմեիր…  

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE