Քայլի Ջենները լալիս է ռեփեր Tyga-ից բաժանվելու պատճառով

13:36   2 փետրվարի, 2016

Քայլի Ջենների ու ռեփ երգիչ Tyga-ի սիրային կապը, ինչպես գիտեք, ավարտվել է: Ճիշտ է, զույգը հիմա նորից փորձում է հարթել հարաբերությունները, բայց ըստ երեւույթին, դա նրանց այդքան էլ չի հաջողվում:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրիկն իմացել էր, որ սիրեցյալը դավաճանում է իրեն բրազիլացի մոդելի հետ: Եվ մինչ ռեփ երգիչը լիաթոք զվարճանում էր Լոս Անջելեսի ակումբներում, Քայլին նկարահանվում է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուում, որի հաջորդ դրվագում նա մտադիր է պատմել երաժշտի հետ իր հարաբերությունների մասին:

Անոնսում երեւում է, որ երբ քույրը՝ Քորթնին, նրան հարցնում է ռեփ երգչի մասին, Քայլին սկսում է հեկեկալ:

«Ես չգիտեմ, թե ինչ անեմ նրա հետ»,- ասում է աղջիկը, որը հիասթափված է իր առաջին սիրուց:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE