28-ամյա Կառա Ղազարյանը կներկայացնի Հայաստանը «Միսիս Աշխարհ 2016» գեղեցկության մրցույթում

16:03   2 փետրվարի, 2016

Մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի Դոնգուան քաղաքւմ կկայանա «Միսիս Աշխարհ 2016» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը` ի դեմս գեղեցկուհի Կառա Ղազարյանի, կմասնակցի առաջին անգամ:

Մրցույթին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 50 գեղեցկուհի: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչին` Կառա Ղազարյանին, նա 28 տարեկան է, մասնագիտությամբ` լրագրող: Երկար տարիներ մասնագիտությամբ աշխատել է Վրաստանում, այնուհետեւ եկել է Երեւան եւ վերապատրաստվել Գայանե Փաշայանի հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: Կառան ունի նաեւ երաժշտական կրթություն: Նրա մոդելային ուղին եւս սկսվել է Վրաստանից: Գալով Հայաստան գեղեցկուհին որոշել է այդ ամենին ցուցաբերել մասնագիտական մոտեցում եւ սովորել է Atex նորաձեւության կենտրոնում:

Կառան ունի որդի, որը 6 տարեկան է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աշոտ Խաչատրյանը



© NEWS.am STYLE