Կոշիկներ՝ այս գարնան համար

21:37   5 փետրվարի, 2016

Կոշիկը կարեւորագույն դեր է կատարում կնոջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ ոճային ու գեղեցիկ կոշիկի ընտրությունը երբեմն դժվար է: Եվ այսպես, չորս զույգ կոշիկ՝ այս գարնան համար:

Կապերով կոշիկ

Ամենահարմար ու ամենատարածված թրենդներից մեկը: 2016 թ. գարնանը կապեր ու ժապավեններ կան բառացիորեն ամեն ինչի վրա՝ տափակ բոկոտիկներից սկսած մինչեւ բարձրակրունկ հանդիսավոր կոշիկներ: Ընդ որում՝ դրանք պետք է հնարավորինս անփույթ կապել:

Սլիփոններ

Վերջին սեզոնների այս հիթային կոշիկը 2016 թ. գարնանն ավելի կանացի կդառնա: Կավելանան ժապավեններ, բանտեր ու ժանյակներ: Սպորտի ու նրբագեղության միաձուլումը շատ հետաքրքիր կստացվի:

Գունավոր կրունկ

Շատ ոճաբաններ արտասովոր գունային լուծումներ են առաջարկում, օրինակ՝ եռագույն կոշիկ: Նման մոդելները մեծ ազատություն են տալիս աքսեսուարների ընտրության համար: Եվ ըստ գույների համադրության՝ կարող են շատ ունիվերսալ լինել:

Կաշվե կապիչներով

Կանացիությունը նորից նորաձեւ է, իսկ նուրբ ոտքերի վրա կապիչներն այնքան գայթակղիչ տեսք ունեն: Ընտրեք կոշիկ, որը կընդգծի ոտքերի նրբությունն ու դրանց գայթակղիչ տեսքը: Մուգ երանգի կապիչներով կոշիկները շքեղ տպավորություն կթողնեն երեկոյան, իսկ բաց գույնի կոշիկները՝ ցերեկային ժամերին:

Աղբյուրը՝ Liza.ua

 

 



© NEWS.am STYLE