Լեոնարդո դի Կապրիոն Վլադիմիր Պուտինի դերը կխաղա կենսագրական ֆիլմում

19:45   2 փետրվարի, 2016

41-ամյա Լեոնարդո դի Կապրիոն դեռ չէր հասցրել բարձրաձայնել կինոյում ՌԴ նախագահին էկրանավորելու ցանկությունը, երբ դերասանը համապատասխան առաջարկ է ստացել: Անձրեւ հեռուստաալիքը, վկայակոչելով Knights Bridge Entertainment կինոընկերությանը մերձ աղբյուրներին, տեղեկացնում է, որ դերասանն արդեն համաձայնել է խաղալ Վլադիմիր Պուտինի դերը: Նկարահանումները կսկսվեն 2016-ի գարնանը: Նյութը կնկարահանվի Ռուսաստանում, Ամերիկայում եւ Եվրոպայում: Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2017-ի գարնանը:

Ինչպես գրում է Spletnik-ը, նոր նախագծի էջն արդեն առկա է ընկերության կայքում, ինչպես նաեւ կինոյի մասին iMDB տվյալների բազայում: Կենսագրական ժապավենը «Պուտին» (Putin) անվանումն է ստացել եւ այս պահին մշակման փուլում է, ինչը նշված է երկու կայքում էլ: Հաղորդվում է նաեւ, որ դերասան Մարկ Դեյմոնը հանդես կգա ռուս քաղաքական գործչի մասին ֆիլմի պրոդյուսերի դերում:

Վալերի Սաարյանը` Knights Bridge Entertainment-ի թոփ-մենեջերը լրացուցիչ հաղորդել է, որ ֆիլմի վրա արդեն մեկ տարի է, աշխատում են: Տվյալ փուլում ֆիլմի ստեղծողները հաստատում են սցենարի վերջնական տարբերակը: Ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ ֆիլմի ժանրը քաղաքական թրիլլեր է համաշխարհային քաղաքականության գագաթին հայտնված նախագահի կյանքի եւ աշխատանքի մասին փաստերով: «Պուտին» ֆիլմի նկարագրության մեջ ասված է.

«ՊԱԿ-ի սպայից, վարչապետից` նախագահ: Մարդ-առասպել: Հայացք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի անձնական կյանքին եւ կարիերային»:



© NEWS.am STYLE