«Պուտին» ֆիլմի հեղինակները հերքել են Լեոնարդո դի Կապրիոյի համաձայնությունը Ռուսաստանի նախագահի դերի համար

12:38   3 փետրվարի, 2016

Երեկ հայտնի էր դարձել, որ Լեոնարդո դի Կապրիոն համաձայնել է խաղալ Վլադիմիր Պուտինի դերը «Պուտին» կոչվող ֆիլմում, հայտնում է «Сплетник»: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն գարնանը, իսկ պրեմիերան ծրագրված է 2017 թ. գարնանը:

Հիշեցնենք, որ այդ նորությունը մամուլը հրապարակել էր՝ հղում անելով Knightsbridge Entertainment ընկերության թոփ մենեջեր Վալերի Սահարյանին: Սակայն Սահարյանը վստահեցնում է, որ չգիտի, թե որտեղից է լրատվամիջոցների մոտ նման տեղեկություն հայտնվել: Ըստ երեւույթին, այդ լուրերի պատճառն այն էր, որ Դի Կապրիոն ավելի վաղ խոստովանել էր, որ Ռուսաստանի նախագահի դերը կատարելու ցանկություն ունի:

«Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում են առաջին մեծության չորս դերասաններ, ու ֆիլմը նկարահանելու է մի ռեժիսոր, որը երկու «Օսկար» ունի»,- ակնարկել է Սահարյանը:

Նաեւ հայտնի է դարձել, որ նոր ֆիլմի նախագիծն ու սցենարը դեռ չի համաձայնեցվել Ռուսաստանի նախագահի հետ: Ֆիլմի հեղինակների խոսքով, դա գեղարվեստական ֆիլմ է լինելու, որը համաձայնեցում չի պահանջում:



© NEWS.am STYLE