Հայաստանում սկսվել է Elite Model Look-ի քասթինգը

11:13   19 հոկտեմբերի, 2012

Հայաստանում մոդելների միջազգային Elite Model Look մրցույթին մասնակցելու քասթինգ է հայտարարվել: Ինչպես NEWS.am STYLE-ին հայտնեցին կազմակերպիչները, մրցույթին կարող են մասնակցել 14-ից 22 տարեկան աղջիկները:

Քասթինգի կազմակերպիչը IC model management ընկերության նախագահն ու Հայաստանում Elite Model Look-ի պաշտոնական ներկայացուցիչ Իա Կիցմարիշվիլին են: Ընտրական փուլը կտեւի մինչեւ հոկտեմբերի 20-ը:

Հիշեցնենք, Elite Model Look-ը 1983թ.-ին ստեղծել է ֆրանսիական Elite գործակալությունը: Այն աշխարհում մոդելների ամենահեղինակավոր մրցույթն է: Elite Model Look-ն աշխարհին այնպիսի աստղեր է պարգեւել, ինչպիսին Սինդի Քրոուֆորդն է, Նաոմի Քեմփբլը, Սթեֆանի Սեյմուրը, Ժիզել Բունդխենը, Ալեքսանդրա Ամբրոզիոն եւ ուրիշներ, որոնք ներկայացնում են մոդելային գորրծակալությունների խումբ Elite-ը:



© NEWS.am STYLE