Հինգ եվրոպական երկիր, որտեղ հեշտությամբ կդատարկեն ձեր գրպանները

22:29   3 փետրվարի, 2016

Ցանկացած երկրում գողեր եւ գրպանահատներ կան եւ ամենուր պետք է ուշադիր լինել ավելորդ խնդիրներից խուսափելու եւ ձեր շրջագայությունը կամ հանգիստը մղձավանջի չվերածելու համար: Սակայն կան վայրեր, ուր գրպանահատները իրենց գործի վարպետներն են եւ հաճախ գործում են խմբերով՝ կիրառելով այնպիսի հնարքներ, որ նույնիսկ ամենազգոն զբոսաշրջիկը մնում է ապշած:

Բարսելոն

Այս հակառեյտինգում առաջին տեղը բաժին է ընկել Եվրոպայի զբոսաշրջային կենտրոններից մեկը համարվող Բարսելոնին, որը հայտնի է կատալոնիական եզակի ճարտարապետությամբ: Սակայն զգուշացեք, այստեղ օրական 300 գողություն է կատարվում:

Փարիզ

Սիրո քաղաք Փարիզը զբոսաշրջիկների համար ոչ միայն ամենագրավիչ, այլեւ ամենավտանգավոր վայրերից է:

Մադրիդ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը նույնպես այս ցուցակում է: Գողության ցուցանիշը հատկապես մեծ է Մադրիդի մետրոյում եւ քաղաքի հրապարակներում:

Պրահա

Պրահայում գրպանահատներն «աշխատում» են հանրային տրանսպորտում եւ գործում են միայնակ:

Հռոմ

Ինչպես կարող էր Հռոմը, որը հայտնի է իր եզակի տեսարժան վայրերով, չընդգրկվել այս ցուցակում: Այո, Հռոմ ուղեւորվելիս ավելի աչալուրջ եղեք:

Եթե որոշել եք ճամփորդել, ապա կարող եք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայություններից: Կապը մտերիմների հետ հեռավոր ափերից շատ կարեւոր է:

Պատրաստեց՝ Յանան

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE