Նազենի Հովհաննիսյանի անակնկալը՝ Արամեին եւ կնոջը

10:46   4 փետրվարի, 2016

Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ անակնկալ է մատուցել Արամեին եւ կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Հայտնի հաղորդավարուհին, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ֆոտոալբոմ է նվիրել զույգին: Աննան Instagram-ում տեղադրել է ալբոմի լուսանկարը եւ իր շնորհակալական խոսքը գրել:

«Զբաղված եմ շատ հաճելի գործով: Ափսոս մեր օրերում շատ քիչ են ալբոմներ պահում եւ բոլոր նկարները հեռախոսների կամ համակարգիչների մեջ են թողնում: Ու մի օր էլ պատահական ջնջվում են, կամ հեռախոսն ենք կորցնում: Արդեն մոռացել ենք, թե ինչքան ջերմություն է մեզ փոխանցում ալբոմի մեջ դրված նկարները… Հասկանում ենք միայն երբ թերթում ենք հին ալբոմի էջերը: Նազենի Հովհաննիսյան, շնորհակալ եմ այս թանկ նվերի համար»,- գրել է Աննան:

 



© NEWS.am STYLE