ԱՄՆ-ում հատուկ վերասարքավորված բեռնատարներ են շրջելու ներքնազգեստ փորձելու համար

16:06   4 փետրվարի, 2016

Ներքնազգեստի վաճառքի ամերիկյան True & Co հանրահայտ ընկերությունը սկսել է Try-On Truck (Բեռնատար –հանդերձարան) ակցիան: Շատ շուտով մեկ տարվա ընթացքում Արիզոնայում, Թեքսասում, Նյու Ջերսիում, Չիկագոյում, Նյու Յորքում ու Բոսթոնում հատուկ վերասարքավորված բեռնատարներ են շրջելու, որտեղ կանայք կարող են ներքնազգեստ փորձել:

Ինչպես գրում է  WWD–ը, թափքում տեղադրված են լինելու արկղեր, հայելիներ ու շարժական դռներ: Գնումները առաքելու են տուն, բայց իհարկե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է իրենց մի քիչ «նեղություն տան» ու նախապես ձեւակերպեն օնլայն պատվերը:



© NEWS.am STYLE