Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին միասին «բռնացրել են» Նյու Յորքում

11:01   5 փետրվարի, 2016

Չնայած մի քանի օր առաջ լուրեր էին պտտվում, իբրեւ նրանք բաժանվել են, բայցեւայնպես 41-ամյա Քուփերին ու 30-ամյա Շեյքին նորից միասին են տեսել:

Ինչպես գրում է Daily Mail–ը, սիրահարներին գրկախառնված են տեսել Նյու Յորքի Կենտրոնական պուրակում:

Իսկ հետո սիրահարներին լուսանկարել են, երբ նրանք գնացել են ընթրելու Il Buco ռեստորանում:

Զույգի հետ միասին ընթրում էր նաեւ դերասան Ջոնա Հիլլը: Այսքանից հետո Իրինայի ու Բրեդլիի հնարավոր բաժանումը արդեն հաստատ անհավատալի է թվում:

Լուսանկարները՝ Famefly.net-ի

 



© NEWS.am STYLE