Քիմ Քարդաշյանի քույր Քենդալ Ջենները` Mango –ի գովազդարշավում

13:33   5 փետրվարի, 2016

Քենդալ Ջենները հունվարին դարձել էր Mango –ի նոր գարնանային հավաքածուի դեմքը: Բնական կտորներից կարված հավաքածուն ներկայացված էր վայրի սավաննայի գեղեցկությունը գովերգող բնական երանգներով:

Գովազդարշավի համար մոդելը լուսանկարվել է ազատ ձեւվածքի ծոփքերով ջեմփերներով, կաշվե կիսաշրջազգեստներով, լայն տաբատներով՝ մեծ արտաքին գրպաններով, լայն բացվածքով «մաքսի» զգեստներով, էթնիկ թոփերով, մինի կիսաշրջազգեստներով ու զամշյա թրենչներով:


Լայն սպառման հանրահայտ ապրանքանիշի նոր աստղային «դեսպանը» կիսվել է իր տպավորություններով.

«Ես ուրախ եմ, որ ինձ են ընտրել հավաքածուի էթնիկ մասը՝ Tribal Spirit-ը, ներկայացնելու համար: Ինձ դուր եկան մոդելները, կտորները ու ձեւվածքները: Դրանք իրոք արտահայտում են բնության հմայքը, որով էլ հենց ոգեշնչված էր այդ հավաքածուն»:

 

Աղբյուրը՝ Just Jared

 

Աղբյուր՝ Just Jared

 



© NEWS.am STYLE