Մերկապարուհի Քիմ Քարդաշյանի Kimoji շարժապատկերները Apple store-ի վաճառքի առաջին տեղում են

11:33   5 փետրվարի, 2016

Ինչպես գիտեք, Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի վերջին թողարկել է իր Kimoji շարժապատկերները (հանրահայտ հայուհու պատկերները հատուկ բջջային հավելվածների համար):

Շարժապատկերների թողարկման օրը Apple store–ի աշխատանքը քիչ էր մնում խափանվեր, քանի որ այդ պատկերները (արժեքը 1 դոլար 99 ցենտ) ձեռք բերելու ցանկություն ունեցողների քանակը գերազանցել էր 9000-ը մեկ միլիվայրկյանում:

Իսկ հիմա հեռուստաաստղը իր Twitter –ում հրապարակել է նոր շարժապատկերներ, որոնցից կառանձնացնենք նրանք, որտեղ Քիմը մուշտակով մերկապար է պարում:

Ամենակարեւորը՝ Քիմ Քարդաշյանի շարժապատկերները դարձյալ Apple store-ի վաճառքի առաջին տեղում են:

Քանյե Ուեսթն էլ անմասն չի մնացել, գնահատել է կնոջ շարժապատկերները ու շնորհակալություն հայտնել ռեփ երգիչ Tyler –ին՝ դրանց համապատասխան ռիթմ հաղորդելու համար:



© NEWS.am STYLE