Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան՝ առանց դիմահարդարման

15:19   5 փետրվարի, 2016

Բլեք Չայնան վայելում է իր ազատությունը: Ռոբ Քարդաշյանի ընկերուհին Instagram–ում մի լուսանկար էր հրապարակել, որտեղ բոլորովին առանց դիմահարդարման է:

Մեկ այլ լուսանկարում 27-ամյա աղջիկը կանգնած է իր մեքենայի առաջ, իսկ հետեւից երեւում է Ռոբի ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ Բլեք Չայնան կալանքից ազատվելը տոնել էր գիշերային ակումբում: Բլեք Չայնային Թեքսասից Լոս Անջելես էր բերել էր Ռոբ Քարդաշյանը: Աղջկան  հանել էին օդանավից ոչ պատշաճ պահվածքի համար. Չայնան հարբած էր, բացի դրանից նրա մոտ նաեւ էքսթազի էին գտել:



© NEWS.am STYLE