5 մթերք, որոնք ցելյուլիտ են առաջացնում

23:13   6 փետրվարի, 2016

Ցելյուլիտը բացառելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ճիշտ սնվել:  Հետեւյալ հինգ մթերքները պետք է մտցնել «սեւ ցուցակի» մեջ, եթե գեղեցիկ մարմնի մասին ես երազում: 

1. Սպիտակ շաքար

Բոլոր մթերքները, որոնց բաղադրության մեջ սպիտակ շաքար է մտնում (թխվածքներ, քաղցրեղեն, բրինձ, հյութեր եւ այլն), գլիկեմիկ բարձր ցուցիչ ունեն: Ինչ է տեղի ունենում քո օրգանիզմում նման սնունդ օգտագործելուց հետո: Արյան մեջ կտրուկ բարձրանում է շաքարի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի արտազատման եւ արյան մեջ մեծ քանակությամբ գլյուկոզայի արտադրության, որը վերափոխվում է ճարպային ավելորդ նստվածքի: 

2. Սուրճ եւ սեւ թեյ

Բոլորը գիտեն, որ կոֆեինն արագացնում է ճարպերի այրման գործընթացը: Ցավոք, դա այնքան էլ այդպես չէ: Ըմպելիքում այն կորցնում է իր հրաշագործ հատկությունները եւ սկսում է ոչ ձեր օգտին աշխատել. դանդաղեցնում է հեղուկի շարժումը եւ դրա դուրս բերումը օրգանիզմից:  

3. Աղը

Աղի ուտելիքի սիրահարների մոտ հաճախ ավշային հեղուկի շրջանառության խնդիրներ են ի հայտ գալիս: Նման խախտումը եւս խոչընդոտում է ջրի դուրս բերմանը, այդ պատճառով ճարպային բջիջների չափերը մեծանում են: 

4. Ալկոհոլ

Պարզվում է, որ ալկոհոլի ազդեցության տակ օրգանիզմը սկսում է ավելի շատ կանացի հորմոններ արտադրել, որոնք ազդում են ճարպային հյուսվածքի քանակի եւ տեսակի վրա: Դա կարող է հյուսվածքներում ջրի երկար մնալու պատճառ դառնալ, ինչի հետեւանքով ցելյուլիտն ավելի նկատելի կլինի: 

5. Կիսաֆաբրիկատներ

Արագ պատրաստման սննդամթերքում շատ կոնսերվանտներ, հոտավետ նյութեր, գունավորիչներ, վնասակար ճարպեր եւ սոդա կա: Այդ ամենը կուտակվում է մաշկի խորը շերտերում եւ իհարկե նպաստում է ցելյուլիտի զարգացմանը: 

Աղբյուրը`Liza.ua


© NEWS.am STYLE