20:13 13 փետրվարի, 2016Տարողունակ
Տարողունակ պայուսակը պետք կգա նույնիսկ մեծ պայուսակների ընդդիմախոսներին: Նման պայուսակն անհրաժեշտ է ոչ միայն աշխատանքի համար, այն հաստատ կիրառություն կգտնի նաեւ սովորական կյանքում: Ճանապարհորդությունների, ընկերների հետ զբոսանքների, գնումների կամ էլ բացօթյա հավաքույթի ժամանակ:


Նոր սեզոնում նախապատվությունը տվեք հստակ ձեւերին՝ ընտրեք թոութ պայուսակ կամ շոփփեր:

Փոքրիկ պայուսակներ

Փոքրիկ պայուսակների դեպքում նախընտրելի է նույն գամման, ինչ մեծ պայուսակների դեպքում: Հիմա նորաձեւ են վառ գույներն ու երանգները, հատկապես վարդագույն կվարցը ու խամրած երկնագույնը, որոնք գույնի ինստիտուտը անվանել է այս տարվա գլխավոր գույները։


Ուսապարկեր
Ուսապարկերը նույնպես 2016 թ նորաձեւ միտումների մեջ են: Դրա համար էլ իմաստ ունի դրանց նույնպես ուշադիր ընտրել՝ այսօր կարելի է հեշտությամբ գտնել հենց այն մոդելը, որը տեղին կլինի նույնիսկ գործնական ոճի համար: Կարեւորը չափից սպորտային ուսապարկեր մի ընտրեք, ավելի լավ է նախապավությունը տաք կաշվե մոդելներին՝ վերոնշյալ գարնանային գունային գամմայում:




Աղբյուրը՝ Cosmo