Դեւիդ Բոուին բրիտանական ալբոմների հիթ-շքերթի առաջատարն է

17:16   6 փետրվարի, 2016

Ռոքի հանգուցյալ լեգենդ Դեւիդ Բոուին այս շաբաթ դարձյալ առաջին հորիզոնականն է զբաղեցնում բրիտանական ալբոմների հիթ-շքերթում:  Այս անգամ երաժիշտն ինքն իրեն է գահընկեց արել գագաթից լավագույն երգերի Best Of Bowie հավաքածուով: Երաժշտի վերջին` Blackstar ալբոմն ընկել է երկրորդ տեղ:

Հետաքրքիր է, որ  վերջին անգամ հիթ-շքերթում նման դեպք գրանցվել էր Մայքլ Ջեքսոնի ալբոմների հետ կապված` 2009-ին, երբ կուռք-երգիչը մահացել էր:  

Բրիտանական ալբոմների TOP-10 աղյուսակն այս շաբաթ.

1. David Bowie «Best Of Bowie»

2. David Bowie «Blackstar»

3. Sia «This Is Acting»

4. Adele “25»

5. Justin Bieber «Purpose»

6. Charlie Puth «Nine Track Mind»

7. Rihanna «ANTi»

8. David Bowie «Nothing Has Changed»

9. Jess Glynne «I Cry When I Laugh»

10. Coldplay «A Head Full of Dreams»

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE