17:25 8 փետրվարի, 2013Ռուս երգիչ ու դերասան, «Եվրատեսիլ - 2011»-ի մասնակից Ալեքսեյ Վորոբյովը դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ պայքարում է իր առողջության համար։ Ըստ «Շոու-բիզնես.ռու»-ի, Ալեքսեյը բուժման ու վերակենդանացման եւս մեկ կուրս պետք է անցնի։
Արյան զեղումն ամբողջությամբ կաթվածահար էր արել մարմնի ձախ հատվածը։ Անհապաղ արված վիրահատությունից հետո զգայունությունը սկսեց վերադառնալ։ Երաժիշտն ինքնուրույն ընդամենը մի քանի քայլ կարող է անել, սակայն հսկայական ջանքեր է գործադրում՝ կրկին քայլել կարողանալու համար։ Ավտովթարի պատճառները մինչ օրս պարզ չեն։
Վորոբյովի պրոդյուսեր Կատերինա Հեչմեն-Վալդեքը հերքում է վթարի մասին լուրը. «Վթարի մասին չենք խոսել։ Կարեւոր չէ՝ ի՞նչ է պատահել Ալեքսեյի հետ։ Կաթվածահար է նրա մարմնի ձախ կողմը, հայտնաբերել են արյան զեղում։ Հիմա ամենակարեւորը նրա մտերիմների հանգիսն է. մոր, հոր եւ հենց Լյոշայի առողջությունը։ Ալեքսեյը հիվանդանոցում է, մենք ամեն ինչ արեցինք, որ նա անվտանգության մեջ լինի եւ որպեսզի նրա գտնվելու վայրը գաղտնի մնա։ Ես ինքս այժմ Չինաստանում եմ՝ Լյոշայի համար ոչ ավանդական բժշկության, այդ թվում նաեւ ասեղնաբուժության մասնագետ գտնելու»։