Ինչ է հուշում ներքնազգեստը ձեր մասին

20:20   8 փետրվարի, 2016

Կարմիր բնազդ

«Եթե կասկածում ես, թե ինչ ներքնազգեստ ընտրես, ընտրիր կարմիրը»: Այսպես կարող էր հնչել երիտասարդ, սեքսուալ եւ ուժեղ կանանց կարգախոսը, որոնք ներքնազգեստն օգտագործում են որպես գայթակղության հզոր զենք: Նրանք սովոր չեն զիջումների՝ ոչ կյանքում, ոչ անկողնում: Համարձակ ու կրքոտ՝ նրանք միշտ ընտրում են շատ կանացի ու նրբագեղ ներքնազգեստներ՝ հստակ իմանալով, որ կարմիրը հաղթողի գույն է:

Սեւ

Տասնամյակներ շարունակ սեւը համարվել է նրբագեղության խոհրդանիշը: Կանայք, որոնք միշտ այդ գույնի ներքնազգեստ են հագնում, որպես կանոն, բարդ, խորաթափանց ու հակասական խառնվածք ունեն: Իրենց սեփական ոճն ընտրելիս՝ նրանք առանց երկմտելու փոխառում են տղամարդկանց հագուստի տարրեր, բայց անպայման դրանց հավելում են կանացիության երանգներ: Ներքնազգեստը նրանց համար նորաձեւ աքսեսուար չէ, այլ ավելի շուտ՝ իրենց անհատականությունն ընդգծելու միջոցներից մեկը: Հաճախ նրանք թանկարժեք նեքնազգեստ են գնում՝ նախեւառաջ իրենք իրենց դուր գալու համար:

Լոլիտա

Կոկետ ներքնազգեստ՝ գայթակղիչ ու միաժամանակ արտաքուստ անմեղ աղջիկների համար: Իրենց թվացյալ պարզությամբ հանդերձ «դեռատի Լոլիտայի» ուլտրականացի ասեղնագործություններով, ինտիմ կոմպլեկտները շատ սեքսուալ են: Այդ աղջիկները այնքան էլ հասարակ չեն, որքան թվում են: Նրանք ժամանակակից, անկաշկանդ ու ազատատենչ կանայք են, որոնք լի են կյանքով եւ անհավանական համարձակ են:

«Ուրախ» ներքնազգեստ  

Որպես կանոն, երեւակայական ձեւվածքով ու զվարճալի պրինտով ներքնազգեստին նախապատվություն են տալիս չամուսնացած կանայք, որոնք չունեն պարտավորություններ ու չեն սիրում կարծրատիպեր:

Զգայական ու միեւնույն ժամանակ շատ հավակնոտ՝ նրանք ապրում են լիարժեք կյանքով ու հումորի հրաշալի զգացում ունեն: Կարեւոր է նաեւ այն, որ նույնիսկ այդ զվարճալի ներքնազգեստներով նրանք երբեք չեն կորցնում իրենց բնածին հմայքը: Նման կանայք հաստատ սանձը միշտ իրենց ձեռքերում են պահում:

Աղբյուր՝ Elle.ru



© NEWS.am STYLE