Edun-ի գարնանային-ամառային արշավը. Փիղն ու թաց հագուստը

20:59   8 փետրվարի, 2013

Edun բրենդի նոր գարնանային-ամառային արշավն արդեն կարելի է տեսնել։ Ճիշտ է՝ առայժմ միայն ֆոտոսեթի տեսքով։ Շրջակա աշխարհի հետ ներդաշնակ ու էներգիայով լի լուսանկարներում Ռայանա ՄըքԳինլին, Էշլի Հուդը, Ջուլիա Ֆրոշն ու Ջենեյլ Ուիլիամսն իսկական փղի վրա են նստած։

Ըստ Buro 24/7-ի, բրենդի հերոսներին ու երկրպագուներին չեն վախեցնի ոչ փիղը, ոչ էլ թաց հագուստը, քանի որ լուսանկարում արդեն տեսանելիորեն ցուցադրված է թաց հավաքածուն։ Սեքսուալ, ուրախ ու եռանդուն. ահա թե ինչ տեսք կունենա այս հագուստը կրողը։ Եւ նույնիսկ փղերը վախենալու չեն…



© NEWS.am STYLE