Քեյթ Հադսոնը ներկայացրել է Ann Taylor-ի նոր հավաքածուն

10:43   19 հոկտեմբերի, 2012

Քեյթ Հադսոնը ներկայացրել է Ann Taylor-ի նոր հավաքածուն: Նախապատվությունը տրված է ֆրանսիական ոճի պերճաշուք ու նուրբ դասական հագուստին, թեեւ կարմիր ճակատագրական զգեստներն ու թեփուկավոր նախշերն իրենց ուրույն տեղն են գտել հավաքածուի մեջ:

Ինքը` մոդելը, խոստովանել է, որ պարզապես հիացած է հավաքածուով։ «Դրանք իդեալական տոնական նվերներ են, եւ ես արդեն հավանել եմ արհեստական մորթուց կարդիգանը»,- ասել է նա:

Նշենք, որ Քեյթ Հադսոնը երկու երեխաների մայր է: Ծննդաբերությունից հետո նա ստիպված է եղել շատ արագ ձերբազատվել ավելորդ քաշից եւ վերադարձնել նախկին իդեալական կազմվածքը, որպեսզի ներկայացնի Ann Taylor-ի հավաքածուն:

Հավելենք, որ այս մոդելն արդեն մեկ տարի է` Ann Taylor ընկերության «դեմքն» է:



© NEWS.am STYLE