09:45 8 փետրվարի, 2016Այս գիշեր հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղն էր, որտեղ «Դենվեր Բրոնքոս» ակումբը հաղթել է «Քարոլինա Փանթերսին»՝ 24:10 հաշվով:

Եզրափակիչը կայացել է «Լիվայս» մարզադաշտում՝ քալիֆորնիական Սանթա -Քլարում:

Խաղից առաջ հիասքանչ Լեդի Գագայի կատարմամբ հնչել է ԱՄՆ հիմնը:
Ընդմիջումներին իրենց փառահեղ ծրագրերով են ելույթ ունեցել Բրունո Մարսը, Բեյոնսեն ու Coldplay –ը:



Բեյոնսեն իր շոուի ընթացքում հիշատակել է Մալքոլմ Իքսին (աֆրոամերիկացի իսլամական հոգեւոր առաջնորդ ու մարդու իրավունքների ջատագով):

Ըստ երեւույթին Բեյոնսեն իր կերպարի համար գաղափարները փոխառել էր 1993 թ. ԱՖԼ եզրափակիչ խաղում Մայքլ Ջեքսոնի ելույթից:

Բեյոնսեի մայրը լուսանկարվել է աղջկա խմբի հետ

Coldplay խմբի ելույթը ոգեւորել էլ հանդիսատեսին


Բրունո Մարսը կատարել է իր հիթերը

Երեքը միասին ապշեցուցիչ շոու էին կազմակերպել:





Այդ խաղի ամենաթանկարժեք տոմսերի գինը պաշտոնական կայքում գերազանցել է 13 հազար դոլարը:
Աղբյուր՝ Daily Mail, Just Jared, TMZ
Լուսանկարներ՝ CBS, Getty, Reuters, Splash, EPA, AP, Instagram, Invision