Բեյոնսեն անսպասելիորեն հայտարարել է իր համաշխարհային շրջագայության մասին

11:33   8 փետրվարի, 2016

Հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղում իր ելույթից հետո Բեյոնսեն անսպասելիորեն հայտարարել է իր Formation world tour համաշխարհային շրջագայության մասին:

Երեկ Բեյոնսեն թողարկել էր Formation երգի տեսահոլովակը, գիշերը մասնակցել էր Սուպերգավաթի շուին՝ Բրունո Մարսի ու Coldplay խմբի հետ միասին, իսկ հետո իր Youtube ալիքում անսպասելիորեն գովազդել էր իր գալիք համաշխարհային շրջագայությունը:

Շրջագայությունը կսկսվի ԱՄՆ-ում ՝ Մայամիում, ապրիլի 27-ին: Երգչուհին համերգներ կտա Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Տորոնտոյում, Ֆիլադելֆիայում ու Դալլասում: Հունիսի վերջին Բեյոնսեն կուղեւորվի Եվրոպա, որտեղ իր նոր համերգային ծրագիրը կներկայացնի Լոնդոնում, Բրյուսելում ու Գերմանիայում: 



© NEWS.am STYLE