Պատրաստում ենք ամառային նուրբ թեւնոց. Վարպետության դաս «Քարիմ» իտալական բրենդի դիզայներից (ֆոտո)

20:11   8 փետրվարի, 2013

«Քարիմ» հանրահայտ իտալական մարկան նորաձեության արդյունաբերության մեջ վերջերս է հայտնվել, սակայն արդեն հասցրել է գրավել մոլորակի բնակիչների սրտերը։ Բրենդի դիզայները՝ ուկրաինական արմատներով տաղանդավոր աղջիկ Ալյոնա Տիմոֆեեւան, չնայած իր զբաղվածությանը, համաձայնեց NEWS.am STYLE –ի ընթերցողի համար դաս անցկացնել։ Նրա առաջարկած առաջին աքսեսուարը թեթեւ ամառային թեւնոցն է, որը պատրաստելու համար ամենաշատը 10-20 րոպե կպահանջվի։ Այսպես, պատրա՞ստ եք։

Քայլ 1. Անհրաժեշտ են. ուլունքներ, մեծ անցքով ասեղ ու մոտ 50 սմ երկարությամբ օրգանզայի ժապավեն, եւ, իհարկե, ձեր ձեռքերը։

Քայլ 2. Ժապավենն անցկացնում ենք ասեղի անցքի միջով։

Քայլ 3. Ասեղի միջոցով ուլունքն անցկացնում ենք ժապավենի վրա ու զգուշորեն առաջ տանում՝ պահելով մատներով։ Մինչեւ վերջ չենք տանում ուլունքը։

Քայլ 4. Նույնն ենք անում երկրոդ ուլունքով՝ առաջինի ու երկրոդի միջեւ թողնելով 2,5-3 սմ։

Քայլ 5. Շարունակում ենք՝ կախված ցանկալի երկարությունից։ Մեզ մոտ վեց ուլունք էր, սակայն եթե մի քանի շերտ եք ուզում անել, ապա, բնականաբար, ձեզ ավելի շատ նյութ պետք կլինի։

Քայլ 6. Խնամքով կապ ենք գցում ժապավենը։ Թեւնոցը պատրաստ է։



© NEWS.am STYLE