Նաոմի Քեմփբելը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն

17:28   8 փետրվարի, 2016

Նաոմի Քեմփբելը հանգստյան օրերին Լոնդոնից մեկնել է Միլան, որտեղ ներկայացրել է ներքնազգեստի իր հավաքածուն, որը ստեղծվել է Yamamay ապրանքանիշի համար:

45-ամյա բրիտանուհին շատ գոհ տեսք ուներ ներքնազգեստի, հագուստի ու աքսեսուարների իտալական աշխարհահռչակ ապրանքանիշի հիմնադիր Ջանլուիջի Չիմմինոյի հետ լուսանկարում:

Նաոմին ներկայացել էր իր ամբողջ հմայքով, իսկ կիրակի երեկոյան հավաքույթ էր կազմակերպել իր նոր հավաքածուի առթիվ:

Նաոմին առաջին անգամ է հանդես եկել դիզայների դերում՝ ապրանքանիշի համար ստեղծելով IamNaomiCampbell ներքնազգեստի հավաքածուն:


Մինչ այդ մոդելն անձամբ էր իր հավաքածուն ներկայացրել Մարիո Տեստինոյի ֆոտոսեսիայում:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash

 



© NEWS.am STYLE