11:36 9 փետրվարի, 2016Սուպերմոդել Ջիջի Հադիդը կհայտնվի ֆրանսիական Vogue ամսագրի մարտ ամսվա թողարկման միանգամից երկու շապիկների վրա: 20-ամյա աղջիկը արդեն զարդարել է Ավտրալիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների ու Իսպանիայի (շուտով նաեւ ԱՄՆ –ի) Vogue-ի շապիկներին:

Ամսագրի շապիկների համար մոդելին լուսանկարել էր լուսանկարիչների Mert & Marcus դուետը:
Շապիկներից մեկի վրա Ջիջին լրիվ մերկ է. նրա հագին միայն Chanel կոշիկներ են:

Մեկ ուրիշ լուսանկարում մոդելը Chanel հագուստով է:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Love ամսագիրը իր փետրվարյան թողարկման մեջ ներկայացրել էր շապիկ՝ անկրկնելի Ջիջի Հադիդի հետ, որի հետ ֆոտոսեսիան զետեղված է ամսագրի էջերին: