T.L.O.P . Քանյե Ուեսթը կրկին փոխել է իր ալբոմի անվանումը

23:00   9 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթը կրկին փոխել է իր ալբոմի անվանումը:

Արդեն չորրորդ անգամ է, ինչ Ուեսթը փոխում է իր ալբոմի անվանումը, որի շնորհանդեսը կկայանա փետրվարի 11-ին:

Ավելի վաղ ալբոմն անվանվելէ So Help Me God, հետո` Swish, այնուհետեւ` Waves, իսկ հիմա ժողովածուն կկրի T.L.O.P անվանումը:

Twitter-ի իր էջում երաժիշտը գրել է.

«T.L.O.P. – ահա եւ նոր ալբոմիս անվանումը: Նա, ով կգուշակի, թե ինչ է նշանակում այս հապավումը, կստանա կոշիկ`Yeezys-ից»:



© NEWS.am STYLE