Պրեմիերա. Էրիկ Կարապետյան – «Գաղտնիք ու կարոտ»

18:36   10 փետրվարի, 2016

Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Գաղտնիք ու կարոտ» երգը։ Սա երգչի 2016-ին թողարկված առաջին ստեղծագործությունն է, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է։ Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է երգիչ Էրիկի առաջին մենահամերգը: Այն անցավ լի դահլիճով, հայտնի հյուրերով եւ բուռն ծափահարություններով:



© NEWS.am STYLE