Գործած հագուստը վերադառնում է

12:28   10 փետրվարի, 2013

Գործած հագուստը կրին նորաձեւ է։ Հենց դա են առաջարկում Telegraph ամսագրի նորաձեւության փորձագետները։ Նրանց կարծիքով ջեմփերները, որոնք հրաշալի են նեղ տաբատների ու թեթեւ ծալքերով կարճ կիսաշրջազգեստի հետ, վերադառնում են աշարհի նորաձեւ կանանց ամենօրյա զգեստապահարան։

Ի՞նչն է պատճառը։ Լայն սվիտրերը նեղ ջինսերի կամ կաշվե լեգինսների համադրությամբ պարզապես հրաշալի տեսք ունեն։ Նրանց մեծ առավելությունը նաեւ այն է, որ դրանք թաքցնում են ազդրերն ու ոտքին ավելի բարակ ու սլացիկ տեսք տալիս, համարում են նորաձեւության փորձագետները։

Հատկապես հետաքրքիր են մեծ գրպաններով կամ վառ նկարով միաերանգ ջեմփերները։ Սվիտրերի միակ թերությունն այն է, որ դրանցով մի քիչ շոգ է։ Սակայն գարնանը դրանք շատ հարմարավետ կերպով կարելի է կրել առանց վերնազգեսի։



© NEWS.am STYLE