«Ով սիրուն, սիրուն» երգը՝ ամերիկյան հանրահայտ խմբի մեկնաբանությամբ

13:52   11 փետրվարի, 2016

Հայերիս կողմից սիրված «Ով սիրուն, սիրուն» երգը այն գեղեցիկ ստեղծագործություններից է, որը միշտ հաճույքով եւ մեծ սիրով ենք լսում։ ժամանակի ընթացքում Լեւոն Միրիջանյանի խոսքերի հիման վրա ստեղծված այս երգը տարբեր հայ արտիստներ մշակել եւ յուրովի են ներկայացել (վերջերս երգը մատուցվեց նաեւ ռեգգի ոճով), սակայն այժմ այն հայերեն կատարում են նաեւ ամերիկյան հանրահայտ Pink Martini խմբի անդամները։

Նրանք, ովքեր ծանոթ չեն խմբի գործունեությանը, նշենք, որ այն կազմվել է 1994-ին եւ ստեղծագործում է դասական, ջազ եւ դասական-փոփ ժանրերում։

 

Աղբյուրը՝ KPLU FM



© NEWS.am STYLE