Յոթ արտահայտություն, որոնք չի կարելի ասել բաժանվելիս

21:09   25 փետրվարի, 2016

Յոթ արտահայտություն, որոնք չի կարելի ասել բաժանվելիս. 

1. «Չեմ ուզում քեզ ցավ պատճառել»

Բայց չէ՞ որ արդեն արել ես` բաժանման մասին խոսակցություն բացելով:

2. «Հարաբերություններ չեմ ուզում»

Իսկ ինչի՞ մասին էիր մտածում, երբ սկսում էիր դրանք:

3. «Ես հիմա շատ խնդիրներ ունեմ»

Հնչում է այսպես՝ ջերմություն ունեմ, արի բաժանվենք:

4. «Ես քեզ արժանի չեմ»

Խղճահարություն առաջացնել` սանձն իր ձեռքն առնելու համար: Ստորություն է, զզվելի է, մանկապարտեզ:

5. «Արի մի քանի տարի անց փորձենք, հիմա ես ուրիշ բաներով պիտի զբաղվեմ»

Ավելի լավ է` չէ, հը՞:

6. «Արի ուղղակի շփվենք»

Երբեք մի հավատացեք նրան, ով այդպես է ասում: Նույնիսկ եթե սկսեք շփվել, ձեզանից մեկի մոտ զգացմունքներ կմնան, եւ չկա ավելի վատ բան, քան ընկերություն անել նախկին ընկերուհու (ընկերոջ) եւ նրա նոր ընկերոջ (ընկերուհու) հետ:

7. «Հիմա ես դրա համար ժամանակ չունեմ»

Ինձ ցույց տվեք գոնե մի մարդու, որը ժամանակ չգտնի այնպիսի հարաբերությունների համար, որոնցով իրոք հետաքրքրված կլինի: 

Ընդհանրապես եթե մարդը լրիվ անհիմն կերպով ձեզ առաջարկում է բաժանվել, ուրեմն նա ձերը չէ եւ պատահաբար հայտնվել է սխալ տեղում: Նրան հեշտությամբ բաց թողեք եւ ուղղակի առաջ գնացեք: Հաջողություն: 

Աղբյուրը՝  GoRabbit.ru



© NEWS.am STYLE