Իվետա Մուկուչյանը մասնակցելու՞ է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին

10:52   12 փետրվարի, 2016

Անհավանական, բայց շատ հաճելի նորություն։ Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կարծես պատրաստվում է մասնակցել Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին։ Ճիշտ է, այս մասին երգչուհին, որը փաստորեն սկսել է իր հաստատուն քայլերն անել նաեւ որպես մոդել, չի հայտարարել, սակայն նրա Facebook-յան գրառումները դրա վառ ապացույցներն են։

Վերջերս Իվետան մեկնել է ԱՄՆ-ը. սկզբում՝ Լոս Անջելես, իսկ հիմա՝ Նյու Յորք։ Երեկ երեկոյան երգչուհին երկու՝ առաջին հայացքից ոչինչ չասող լուսանկար է հրապարակել, սակայն ավելացրած հեշթեգերը շատ խոսուն են։

Առաջին լուսանկարում Իվետան գրել է.

«Ջի՞նս, թե՞ կաշի.. այս է խնդիրը»,- ավելացնելով #‎gettingready ‪#‎meetmeatpolo հեշթեգերը։

Իհարկե, մեր ուշադրությունը գրավեց երկրորդ հեշթեգը՝ «Meet me at polo», որը վերջերս հաճախ կարելի է նկատել Twitter-ում, ինչը նշանակում է կհանդիպենք աշխարհահռչակ դիզայներ Ռալֆ Լոուրենի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը։ Ի դեպ, լուսանկարը տեղադրելիս Իվետան նշել է հենց հանրահայտ դիզայներին։

Իսկ երկրորդ լուսանկարի, որտեղ Իվետան երկրպագուներին տեղեկացնում է, որ Լոս Անջելեսից մեկնում է Նյու Յորք, #‎losangeles ‪#‎newyork ‪#‎nyfw16 ‪#‎meetmeatpolo հեշթեգերից կրկին կարելի է հասկանալ, որ Իվետան մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթին (‪#‎nyfw16 - Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ 2016)։

Դե ինչ, անհամբերությամբ սպասում ենք, Իվետա։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE