Քանյե Ուեսթի ցուցադրության ժամանակ պոդիումի վրա քնած մոդելը համացանցի հիթն է դարձել

13:04   12 փետրվարի, 2016

Ինչպես և խոստացել էինք, Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթի ցուցադրությունը թիվ մեկ թեմա դարձավ, ու շոուի մանրամասները մենք դեռ ամբողջ օրը կքննարկենք:

Շոուի ժամանակ շատ զվարճալի պահեր կային, որոնցից մեկը պարզապես «պայթեցրել է» համացանցը: Պոդիումի վրա մոդելներից մեկը՝ 24-ամյա Ջեֆրի Ուիլյամսը, քուն էր մտել, ինչը համացանցում զվարճալի մեմ-գրոհների մի ամբողջ հեղեղ է առաջացրել (հանուն արդարության նշենք, որ տղան քնածի դերը կատարում էր Ուեսթի առաջադրանքով):

«Երբ դու մոդելային բիզնեսում ես ու պոդիում դուրս գալուց մեկ ժամ հետո քնում ես պոդիումի վրա»,-գրված է մեմերից մեկում։

«Երբ մայրդ քեզ եկեղեցական պատարագների է տանում առավոտվա ժամի յոթին»,- ասված է մյուս մեմում:

«Երբ ընկերներդ հագնվել են ու դուրս են եկել բեմ, իսկ քո ծրագրերը փոխվել են»՝ մեկ ուրիշ մեմ։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ REX, Shutterstock, WWD, Getty, Splash, WireImage, Invision, AP



© NEWS.am STYLE