Աստղային սելֆի-թրենդ, որը փոխարինելու է եկել duck face-ին

20:32   13 փետրվարի, 2016

Ոչ այնքան հաճելի լուր duck face-ի սիրահարների համար։

Instagram-ի հայտնվելուց հետո ամբողջ աշխարհում լայն տարածում գտավ սելֆի հասկացությունը եւ աստիճանաբար սկսվեցին տարածվել սելֆի-թրենդներ, որոնցից մեկն էլ duck face-ն էր։ Կար շրջան, երբ ամեն երկրորդ լուսանկարի հերոսուհին կամ հերոսը այդ տեսքով էր ներկայանում՝ ավելացնելով #selfie, # duck face հեշթեգերը։ Իհարկե, կարծիքները տարբեր էին. ոմանց դուր էին գալիս duck face լուսանկարները, մյուսները ծաղրում էին, սակայն «բադիկի շուրթերը» աստիճանաբար իրենց տեղը զիջեցին մի նոր թրենդի՝ fish gape-ին։ Այժմ թրենդային են համարվում ձկնիկի նման, բերանը փոքր-ինչ բաց, սեքսուալ լուսանկարները, որոնք կարելի է հանդիպել համաշխարհային աստղերի, այդ թվում՝ սելֆիի թագուհի Քիմ Քարդաշյանի Instagram-ի էջում։

Բեյոնսե

Ջենիֆեր Լոպես 

Քիմ Քարդաշյան

Քայլի Ջեներ

Սելենա Գոմես

Հեյլի Սթեյնֆիլդ

Ռոզի Հանթինգթոն Ուայթլի

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE