Տասներկու պատճառ, թե ինչու ես դեռ ամուսնացած չեմ

20:03   22 փետրվարի, 2016

1. Որովհետեւ ես դեռ գոհ չեմ իմ ձեռքբերումներից ու ինձ մի քիչ ժամանակ էլ է պետք, որպեսզի հասկանամ, թե ով եմ ես ու ինչ կարող եմ տալ աշխարհին:

2. Որովհետեւ ես դեռ չեմ գտել իմ ընտրյալին եւ մտադիր չեմ ամուսնանալ միայն որովհետեւ արդեն ամուսնանալու ժամանակն է:

3. Որովհետեւ ամուսնությունը կատակ բան չէ, ու ես չեմ ուզում խաղ անել ճակատագրիս հետ:

4. Որովհետեւ չեմ ուզում կես տարուց բաժանվել:

5. Որովհետեւ ամուսնությունը որեւէ տարիքի կամ ավանդույթի հետ կապ չունի:

6. Որովհետեւ սիրտս դեռ ցավում է:

7. Որովհետեւ ես դեռ չգիտեմ, թե ում եմ ուզում տեսնել իմ կողքին հարսանիքիս օրը:

8. Որովհետեւ մայրս թոռնիկներ է ուզում, իսկ հայրս մի մարդ, ով իմ մասին հոգ կտանի, բայց ես դեռ պատրաստ չեմ դրան:

9. Որովհետեւ ես չեմ ուզում ապրել մեկի հետ, քանի դեռ հոգով ու սրտով կապված չեմ նրան։

10. Քանի որ ոչինչ չպարտադրող ծանոթությունների ժամանակակից կուլտուրան ամեն ինչ փչացնում է։

11. Որովհետեւ ես դեռ չեմ գտել մեկին, ով կսիրահարվի ինձ՝ իմ սպիներով հանդերձ։

12. Որովհետեւ ես բավականաչափ ուժեղ եմ եւ կարող եմ մենակ ապրել. համենայն դեպս հիմա

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE