Մտածեցի ու հասկացա, որ ինձ մոտ կստացվի դա. Մարինկա Խաչատրյանը` «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվելու մասին

11:17   15 փետրվարի, 2016

Շուտով հեռուստադիտողը կրկին հեռուստաէկրաններին կտեսնի իր սիրելի «ֆուլհաուսցիներին»: Ավելին` ինչպես արդեն հայտնի է, նախագիծը համալրվելու է երկու նոր կերպարներով, որոնց մարմնավորելուն են երիտասարդ եւ սիրված դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Մարինկայի հետ` պարզելու, թե որքանով է սերիալային դերասանուհին հարմարվել իր նոր կերպարին.

«Նկարահանումները, դեռեւս, չեն սկսվել, բայց կերպարիս մասին կարող եմ ասել, որ շատ աշխույժ աղջիկ է, որն ապրում է ազատ: Շատ հետաքրքիր կերպար է իրականում: Շատ եմ հավանել այս հերոսուհուն, թեեւ դեռեւս չեմ խաղացել նրան»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին, որը սկզբում մտավախություն է ունեցել հումորային ժանրում ներկայանալու համար.

«Այո, վախենում էի ինձ փորձել այս ժանրում, սակայն մտածեցի եւ հասկացա, որ ինձ մոտ կստացվի դա, պարզապես, փորձել է պետք»:

Ինչպես շատ հեռուստադիտողներ, Մարինկան եւս միշտ հետաքրքրությամբ հետեւել է սիթքոմի նախորդ եթերաշրջաններին.

«Շատ եմ սիրել այս սիթքոմը: Մտքովս անգամ չէր անցնի, որ ես էլ եմ նկարահանվելու 4-րդ եթերաշրջանում»,-անկեղծանում է դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE