Քանյե Ուեսթը հայտարարել է 53 մլն պարտքի մասին

11:02   15 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթը Նորաձեւության շաբաթվա ընթացքում իր հավաքածուի ցուցադրությունից անմիջապես հետո հայտնել է 53 մլն դոլար պարտքի մասին (ռեփերի կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար):

«Ես ձեզ գրում եմ, իմ եղբայրներ, մինչդեռ իմ անձնական պարտքը դեռ 53 մլն դոլար է կազմում... Խնդրում եմ, աղոթեք, որ մենք ամեն ինչ հաղթահարենք»,- հայտնել է իր Twitter–ում 38-ամյա երաժիշտը:

Ռեփերը նաեւ դիմել է Facebook –ի հիմնադիր Մարք Ցուկերբերգին՝ խնդրելով 1 մլրդ դոլար ներդնել իր ծրագրերի մեջ: Ուեսթը չի խախտել ավանդույթը ու ինչպես միշտ իր միկրոբլոգում իրեն անվանել է «մեր ու բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտը»:

 



© NEWS.am STYLE